Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կրեմլը չի սպասել առաջընթացի Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլից, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Ռուսաստանի կողմից առաջարկվող օրակարգը նպատակաուղղված է առարկայական աշխատանքին։ Կրեմլի ներկայացուցիչը Ստամբուլում կայացած հանդիպման ժամանակ Մոսկվայի առաջարկները անվանել է կոնկրետ և կառուցողական։ Նա դրական է գնահատել մի շարք մարդասիրական թեմաների քննարկումը, ինչպես նաև Ռուսաստանի առաջարկը՝ ստեղծել առցանց աշխատանքային խմբեր։

Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր գագաթնաժողովի շուրջ քննարկումը հնարավոր կլինի առարկայական աշխատանքների ավարտից հետո։

221