Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հուլիսի 24-ին՝ ժամը 13:15-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Սևան-Գավառ ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մասամբ հայտնվել Սևանա լճում։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ 3 քաղաքացու ավտոմեքենայից դուրս են բերել տեղի ուժերով։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ավտոմեքենայից դուրս բերել մեկ քաղաքացու և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

147