Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ բերելով օրինակներ, թե ինչ են դարեր առաջ արել հոգևորականները:

«Դուք կարծում եք՝ Կտրիճ Ներսիսյանն ու իր շրջապատը եզակի՞ են մեր Եկեղեցու պատմության ընթացքում: Ո՛չ: Նրա իրավանախորդներից ոմանք նույնքան խավար են տարածել: Օրինակ՝ 19-րդ դարում մարդ են վարձել, որ սպանի մեր անվանի գրող Րաֆֆուն:

«Րաֆֆին փորձեց հիմք դնել աղջիկների կրթությանը․ իգական դպրոցի բացման բոլոր նախապատրաստական աշխատանքները գրեթե ավարտվել էին, երբ այդ ծրագիրը ևս տապալեցին հոգևորականները:

Նրանք քաղաքի գլխավոր քահանա տեր Հովսեփի գլխավորությամբ շրջում են տնից տուն՝ համոզելով մարդկանց իրենց աղջիկներին կրթության չուղարկել, որ «Իգական դպրոցն անբարոյականացնող հիմնարկ է, և աղջիկներին անհարմար է բաց երեսով դպրոց գնալ, մանավանդ տղամարդկանցից դաս առնել» (3): Րաֆֆու հանդեպ սարսափելի հալածանքներ են սկսվում․ հոգևորականները կաշառում են ավազակապետ Քարամին՝ պատվիրելով սպանել Րաֆֆուն...»:

Շարունակությունը՝ այստեղ»,- գրել է Հարությունյանը:

456