Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մադրիդի «Ռեալ»-ը մտադիր է շարունակել ազատ գործակալների կարգավիճակով խաղացողներ ձեռք բերելու ռազմավարությանը հավատարիմ մնալ և արդեն ուրվագծել է իր նպատակները 2026/2027 մրցաշրջանի համար։ Այս մասին հաղորդում է armsport.am-ը՝ Marca-ին հղումով։

Աղբյուրի տվյալներով՝ ձեռքբերման առաջնահերթ տարբերակը «Լիվերպուլ»-ի կենտրոնական պաշտպան Իբրահիմա Կոնատեն է, որի պայմանագիրը «մերսիսայդցիների» հետ ավարտվում է 2026 թվականի ամռանը։ Բացի այդ, «սերուցքայինները» հետաքրքրություն են ցուցաբերում «Արսենալ»-ի 18-ամյա ձախ պաշտպան Մայլս Լյուիս-Սկելիի և «Վալենսիա»-ի 20-ամյա կենտրոնական պաշտպան Քրիստիան Մոսկերայի նկատմամբ։

Նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Արքայական ակումբը» նվաճել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը և Միջմայրցամաքային գավաթը։

192