Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ-ի և Թայվանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները գաղտնի բանակցություններ են վարել Ալյասկայում, հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։ Հանդիպումը տեղի է ունեցել անցյալ շաբաթ։

FT-ն չի բացառում, որ գաղտնի բանակցություններ վարելու որոշումը կայացվել է Թրամփի և Սիի միջև հնարավոր գագաթնաժողովին չխանգարելու համար։

Թերթը հիշեցնում է, որ ԱՄՆ-ն չեղարկել է հունիսյան հանդիպումը «վերջին րոպեին», Թայվանին հայտնելով, որ այդ քայլը կապված է Իրանի դեմ ռազմական հարվածների հետ։ Սակայն թերթի աղբյուրները չեն բացառում, որ Թայվանի ներկայիս պաշտպանության նախարարի առաջին անգամ Վաշինգտոն այցելելու թույլտվությունը կարող էր վտանգել Թրամփ-Սի Ծինփին գագաթնաժողովը։

87