Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին  օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը: 

Քննարկման ընթացքում ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարց ուղղեց հիմնական զեկուցողին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք ծանուցումների համակարգը գործում է։ Պատգամավորն անդրադարձավ նաև վարժական հավաքների կազմակերպման շուրջ հնչող դժգոհություններին՝ նշելով, որ նույն անձինք շարունակաբար ստանում են ծանուցումներ։

Ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը նշեց․
«Ծանուցումների համակարգը արդեն գործարկվել է։ Նախատեսում ենք, որ հոկտեմբերին սկսվող զորակոչի և վարժական հավաքների ժամանակ բոլոր ծանուցումները բոլոր զինկոմիսարիատներում կիրականացվեն էլեկտրոնային եղանակով»։

 Մանրամասները՝ տեսանյութում։

300