Շիրակի մարզի քրեական ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպք են բացահայտել

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի Երևանյան խճուղու բնակիչ 61-ամյա տղամարդը տանը, առանց համապատասխան թույլտվության, պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարբեր տեսակի կեղծ օղիներ։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում 61-ամյա գյումրեցու տանը կատարված զննությամբ հայտնաբերվել են տարբեր տարողությամբ 6 տարաներում լցված օղի և կոնյակ, տարբեր տարողությամբ 76 օղու շիշ, օղու 47 պիտակ և 48 «QR» կոդ:
Կատարվում է նախաքննություն։
11 Սեպտեմբեր, 2025 11:08
84