Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանի էլեկտրական ցանցերի ժամանակավոր ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ ընկերությունն արդեն որոշակի պատկերացում ունի, թե ինչ չափով կարող են վերանայվել հոսանքի սակագները։ Նրա խոսքով՝ փաստացի հաշվարկները շարունակվում են, և հնարավոր է, որ անհրաժեշտ որոշումները կայացվեն արդեն հաջորդ տարվա սկզբին։

Պետրոսյանը առանձնացրել է միացման այն տեսակներից մեկը, որի սակագինը 2023 թվականի ապրիլի 1-ից աճել է տասն անգամ։ Ըստ նրա՝ խոսքը լայն կիրառվող, մասայական միացումների մասին է, և նման կտրուկ թանկացումը՝ անգամ տնտեսական հիմնավորումների պարագայում, սոցիալական ծանրաբեռնվածություն է ստեղծում։

«Ակնհայտ է, որ այդտեղ ուրճացում կա և սոցիալական բեռի տեսակետից անհասկանալի է նման թանկացումը, որքան էլ որ տնտեսապես հիմնավորված լինի։ Մենք բնականաբար այդ 10 անգամը վերանայելու ենք։ Հիմա հաշվարկներ ենք իրականացնում, և վերանայումն էլ իր հերթին ազդելու է հաջորդ տարվա բյուջեի ու սակագների վրա»,- նշել է նա։

Պետրոսյանը  ընդգծել է, որ եթե սակագինը տասնապատկվել է, ապա նույն չափով այն նվազեցնելը իրատեսական չէ, սակայն 30–40 տոկոս նվազման հնարավորությունը քննարկման փուլում է։

838