Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հաղորդավարուհի Ֆլորենսիա Պենյան հեռացվել է աշխատանքից՝ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի հոր մահվան մասին կեղծ տեղեկատվություն տարածելու համար։
El Show del Verano հաղորդման ժամանակ Պենյան հեռուստադիտողներին ասել է. «Ես չեմ ուզում վատ լուրեր հայտնել, բայց Մեսսիի հայրը հենց նոր մահացավ։ Նա ստիպված կլինի հեռանալ Աշխարհի առաջնության կեսից»։
Հունիսի 18-ին Պենյան հայտարարություն է տարածել՝ ներողություն խնդրելով սխալի համար և արտահայտելով իր ափսոսանքը։
«Մենք խորապես ցավում ենք եթերում տեղի ունեցածի համար։ Մեր ալիքը անընդունելի է համարում գաղտնի տեղեկատվության տարածումը առանց նախնական պատշաճ ստուգման։
Այս պատճառով ղեկավարությունը որոշել է ազատել բոլոր պատասխանատուներին, իսկ Ֆլորենսիա Պենյան հրաժարական կտա»,- նշել է ալիքի սեփականատեր Նիկոլաս Օկիատոյը։