Այսօր հանդիպում ունեցա Հայաստանի Հանրապետության ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էոջւմ գրում է բլոգեր Ռուբեն Եսայանը:

Քննարկեցինք մի քանի կարևոր կետեր, մասնավորապես Youtube-ի և Հայաստանի Հանրապետության գործընկերներ (partner program) դառնալու հնարավոր ճանապարհները։ Աշխատանքներ տարվում են ու վստահ եմ, շուտով կունենանք հաջողություն այս հարցում։

Երբ մենք հաջողության հասնենք յութուբի մասով, կունենանք անսահմանափակ նոր աշխատատեղեր Հայաստանում։ Եվ մենք կհասնենք, չկասկածեք ))

Նաև ՏՏ նախարարին ներկայացրեցի մի քանի կետեր միտված մեր երկրի տեխնոլոգիական և մեդիա երկրի կարգավիճակը վեր հանելուն։

Շնորհակալ եմ հիանալի և արդյունավետ քննարկման համար

Hakob Arshakyan ջան )),- հեշթեգել է բլոգերը:

 

Այսօր հանդիպում ունեցա Հայաստանի Հանրապետության ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի հետ։ Քննարկեցինք մի քանի կարևոր կետեր,...

Опубликовано Ruben Yesayan Среда, 27 января 2021 г.
1339