Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 15։21-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոլդովական փողոցում՝ ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում, այրվում է խոտածածկույթ․ առկա է տարածման վտանգ։ Այդ մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է ժամը 16։53-ին։
Հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը։
13 Սեպտեմբեր, 2026 13:39
565
2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02 Նոյեմբեր, 2026 23:54
Հայտնաբերվել է ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդը
30 Հոկտեմբեր, 2026 20:03
ՀՀ տարածքում ավտոճանապարհները բաց են և անցանելի
22 Հոկտեմբեր, 2026 10:06