Երևանում բախվել են «Տ5» երթուղին սպասարկող «Yutong» տրոլեյբուսն ու թեթև մարդատար մեքենան
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նոյեմբերի 26-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։20-ի սահմաններում Միկոյան փողոցում բախվել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, Սյունիքի մարզի բնակիչ 59-ամյա Արթուր Ա․-ի վարած «Yutong» մակնիշի՝ Տ5 երթուղին սպասարկող տրոլեյբուսը և Երևանի բնակիչ 36-ամյա Աննա Ա․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենան։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի պատճառներից մեկը ճանապարհին առկա մերկասառույցն է եղել։ Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
27 Նոյեմբեր, 2026 10:25
142
Հրազդանի կիրճում մերկասառույցի պատճառով բախվել է 5 մեքենա․ մի քանիսի անվադողերը եղել են ոչ ձմեռային
26 Նոյեմբեր, 2026 16:48
Վարդաշենում բшխվել են «BMW»-ն և օտարերկրացու վարած մոպեդը. կա զnh
25 Նոյեմբեր, 2026 10:19
Արաբկիրի եկեղեցու հարևանությամբ վթար է եղել. մեքենաներից մեկը մխրճվել է բենզալցակայանի տարածք. կա վիրավոր
24 Նոյեմբեր, 2026 12:16