Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վաղուց է ճանաչում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և լավ հարաբերություններ ունի նրա հետ։

«Պարզապես այնպես է ստացվել, որ ես նրա հետ լավ հարաբերություններ ունեմ։ Մենք վաղուց ենք ճանաչում միմյանց»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո կալվածքում։

Նա նաև հիշատակել է ԱՄՆ-ում Ռուսաստանի ենթադրյալ միջամտության վերաբերյալ հետաքննությունը՝ այն անվանելով կեղծ և ամբողջությամբ հորինված։

«Մի մոռացեք, որ նա ստիպված եղավ դիմանալ Ռուսաստանի վերաբերյալ այս ամբողջ կեղծ հետաքննությանը, որը հորինված էր։ Դա լիակատար կեղծիք էր»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ նկատի ունենալով ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին մեղադրանքները։

149