Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման շուրջ մոտ ապագայում համաձայնությունների ձեռքբերումը միանգամայն հնարավոր է համարում։

Truth Social սոցիալական ցանցում նա նշել է, որ Չինաստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հնարավորինս արագ համաձայնության կհասնեն։

«Ես իսկապես կարծում եմ, որ դա միանգամայն հնարավոր է»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է հասնել Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը՝ ընդգծելով, որ դրա համար անհրաժեշտ է նաև մյուս կողմերի պատրաստակամությունը։

«Կարծում եմ՝ Պուտինը կցանկանար, որ պատերազմն ավարտվեր։ Ես այդպես եմ կարծում։ Իսկ տանգո պարելու համար երկուսն են պետք»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողների հարցերին։

 

155