Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն այժմ ավելի շատ ռազմական տեխնիկա և զինամթերք է արտադրում, քան երբևէ։
«ԱՄՆ-ն երբեք այսքան ռազմական տեխնիկա և զինամթերք չի արտադրել, որքան հիմա։ Մեր պահեստները շուտով կլցվեն, և երբ դա տեղի ունենա, մեր դաշնակիցներն ու գործընկերներն ամբողջ աշխարհում հսկայական օգուտ կստանան դրանից»,- գրել է նա Truth Social սոցիալական ցանցում՝ առանց արտադրության ծավալների վերաբերյալ կոնկրետ տվյալներ ներկայացնելու։
Անդրադառնալով Ֆլորիդայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ կայացած հանդիպմանը՝ Թրամփը նշել է, որ դաշինքին տեղեկացրել է ամերիկյան պաշտպանական ընկերությունների արձանագրած առաջընթացի մասին։ Նրա խոսքով՝ այդ ընկերությունները կառուցում ունեն ավելի քան 20 նոր արտադրական ձեռնարկություն։
Բացի այդ քննարկել են Եվրոպայում ամերիկյան ռազմական ներկայության հետագա հարցը։