ալիս դիպուկ հարցեր, համակում է առաջին իսկ հանդիպողին։ Զգացվում էր այդ ուսանողի բացառիկ սերը դեպի ստեղծագործական աշխատանքը եւ այն, որ նա բոլորովին չէր խուսափում դժվարին խնդիրներ ձեռնարկելուց». Արտաշես Շահինյանը` Մերգելյանի մասին:
Գիտությունը, իհարկե, ժողովրդական թեմա չէ, եւ հնարավոր չէ անգիր անել ու արտասանել, թեկուզ` բարձրաշխարհիկ երեկույթներին, ինչպես, ասենք, բանաստեղծությունը կամ դարձնել քննարկման առարկա հոտնկայս, ձեռի հետ, ասենք` տրանսպորտում կամ շուկայի իրարանցման մեջ, ինչպես ամենայն քաղաքականությունը. այն վիճելի է մինչեւ հաստատվելը, իսկ հաստատվելուց հետո ճանապարհը սոսկ զարգացումն է` բոլոր առումներով` թե՛ կիրառական, թե՛ տեսական, սակայն նուրբ ու զգայուն է, նաեւ խոցելի ու նախանձի թիրախ, ինչպես իր արարիչը, ինչպես շատ բան այս կյանքում, որ տրված չէ ապաշնորհ երազողին, սակայն հասու է գիտունին, որ ջանք ու եռանդ չի խնայում երազանքն իրականություն դարձնելու ճանապարհին` կուլ տալով բոլոր հարվածները, խոչընդոտներն ու անհարմարությունները…
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: