Դանիել Իոնիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Պատիվ ունեմ» դաշինքի այսօրվա գոհարներից.

1. 2018 թվականի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական չի տվել, պարզապես հայտարարել է, որ գոծի չի գալու։ Այդպես Դավիթ Հարությունյանը հիմնավորում է այն, որ կառավարությունն այն ժամանակ հատուկ որոշում կայացրեց, որ Սերժ Սարգսյանի չմնա վարչապետի ժ/պ։ Մարդու մոտ, պահի տակ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ հեղափոխության այդ օրը հենց Դավիթ Հարությունյանը չի Սերժ Սարգսյանին ասել, որ պաշտոնավարումը դադարեցնելու համար պետք է ոչ թե հրաժարական, այլ հենց այդ խուճուճ ընթացակարգը։

2. Այս ընտրություններին վարչական ռեսուրսի չարաշահումը եղել է ավելի շատ, քան երբևէ։ Այսինքն, ըստ այս մարդկանց, ռեսուրսը այժմ ավելի շատ է չարաշահվել, քան, ասենք, 2017-ին, երբ բոլոր պետական հիմնարկներում ու կրթական հաստատություններում մարդկանց ստիպում էին ՀՀԿ-ի համար ընտրողներ ցուցակագրել։ Կամ, ասենք, այժմ ավելի վատ է եղել, քան 2008 թվականին, երբ ընդդիմության ցույցի դեմ բառացիորեն զրահատեխնիկա հանվեց։

Այդուհանդերձ պետք է ասել, որ Դավիթ Հարությունյանը ցույց տվեց, թե իրական իրավաբանը որն է։ ՍԴ-ում հիմնական օպոնենտը հենց ինքն է և ոչ Արամ Վարդևանյանը։

4671