Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը տեղի է ունենում Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում:

Պետությունների ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը, միջազգային խնդիրները:

Ինչպես նշվում է Բելառուսի պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, այցը շարունակում է առաջնորդների կանոնավոր անձնական հանդիպումների կայացած պրակտիկան՝ արդիական հարցեր քննարկելու համար:

«Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում տեղի է ունենում հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը, միջազգային խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Пул Первого Telegram-ալիքը պարզաբանում է, որ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնեցրել են այսօրվա հանդիպումը հուլիսի 1-ին:

 

144