Վրաստանում 12-ամյա երեխան բացառության կարգով պատվաստվել է Pfizer պատվաստանյութով: Այս մասին փոխանցում է «Ալիք Մեդիա»-ն։

Այս մասին ասել է Իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի անդամ Թեմուր Միկերաձեն: Ըստ մասնագետի` երեխաների շրջանում կորոնավիրուսի տարածման հիմնական պատճառն այն է, որ նրանք պատկանում են չպատվաստված խմբին: Նա հույս ունի, որ համապատասխան պատվաստանյութի չափաբաժիններ ստանալուց հետո պատվաստումները կտարածվեն նաև այս տարիքային խմբի վրա: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ մի շարք երկրներում երեխաներն ակտիվորեն պատվաստվում են: Մանկաբույժը հիշեցրել է, որ երեխաները համարվել են կորոնավիրուսի ակտիվ տարածողներ այս փուլում, որպես չպատվաստվածներ, ամենախոցելի խումբն են: Վարակված 3000 հազար պացիենտից 300-ն անչափահաս է:

200