SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 23-ին «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ստացված ահազանգի փաստով:  

Այդ օրը՝ ժամը 11:20-ի սահմաններում, նշված բժշկական կենտրոնից Դիլիջանի ոստիկանություն հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Դիլիջան քաղաքի տներից մեկը, որտեղ հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ և տղամարդու դիեր:  

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի պետի տեղակալը:   Ժամանել է նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի գլխավորությամբ:  

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածներն են նույն տան բնակիչներ, 85-ամյա Ալեքսանդր Բեսչյոտնովը և 86-ամյա Մարիա Բեսչյոտնովան:   Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ Ա. Բեսչյոտնովի ձախ քունքի վերին հատվածում հայտնաբերվել է վերք:

  Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:  

Գ. Շամշյանի տեղեկություններով, մահացածները ամուսիններ էին և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ:

Shamshyan.com 

817