Կումանին հեռացրել են «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից

Ռոնալդ Կումանը հեռացվել է «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է իսպանական ֆուտբոլային ակումբի կայքը։
Ավելի վաղ այս տեղեկությունը հայտնվել էր լրատվամիջոցներում։ Ըստ մամուլի հրապարակումների՝ «Բարսելոնայի» մարզչի գլխավոր ֆավորիտը ակումբի նախկին խաղացող Խավին է, որը գլխավորում է քաթարական «Ալ-Սադը»։ Չորեքշաբթի օրը «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության խաղում հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Ռայո Վալեկանոյին»։ Կատալոնական ակումբը 10 խաղից հետո վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Չեմպիոնների լիգայում «Բարսելոնան» երեք տուրից հետո մեկ հաղթանակ է տարել։
FC Barcelona has relieved Ronald Koeman of his duties as first team coach
— FC Barcelona (@FCBarcelona) October 27, 2021
Կումանը Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թողեց 2020 թվականի օգոստոսին և ստանձնեց «Բարսելոնայի» ղեկավարությունը՝ պայմանագիր կնքելով մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։
28 Հոկտեմբեր, 2021 15:17
694
Ռոնալդուն՝ ԱԱ-ի ընտրական մրցաշարերի լավագույն ռմբարկու
10 Սեպտեմբեր, 2025 12:44
Քաղցկեղ ունեցող Արեգը հանդիպել է Ռոնալդուին․ տեսանյութ
06 Սեպտեմբեր, 2025 19:13
Ռոնալդուն Հայաստանի հավաքականի հետ խաղից առաջ գրառում է արել
06 Սեպտեմբեր, 2025 11:31
Կումանը կմնա «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ
04 Հունիս, 2021 15:16
Ավարտվում է Մեսսիի պայմանագիրը Բարսելոնայի հետ
28 Մայիս, 2021 20:19
Բարսելոնայի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հոսպիտալացվել է
28 Մայիս, 2021 15:51
Հայտնի է «Բարսելոնա»-ի մրցակիցը Ժոան Գամպերի գավաթում
22 Հուլիս, 2025 17:30
«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը
29 Հունիս, 2025 22:15
Լևանդովսկին վերջին մրցաշրջանը կանցկացնի կատալոնական «Բարսելոնայում»
23 Հունիս, 2025 15:01