Ռոնալդուն ներկա չի լինի «Ոսկե գնդակի» արարողությանը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկա չի լինի տարվա լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը, հաղորդում է twitter.com/pedromsepulveda-ն։
Արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 29-ին Փարիզում եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։30-ին։
«Ոսկե գնդակի» ֆավորիտներն են Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին, Փարիզի ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին եւ Լոնդոնի «Չելսիի» իտալացի կիսապաշտպան Ժորժինյոն։
29 Նոյեմբեր, 2021 23:30
849
Ռոնալդուն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց նա չէր կարող հանդես գալ «Ատլետիկոյում»․ Էնրիկե Սերեսո
13 Օգոստոս, 2026 20:00
Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ
12 Օգոստոս, 2026 10:36
Ռոնալդուն չկարողացավ զսպել արցունքները․ նա խաղաց Աշխարհի առաջնության իր վերջին խաղը
07 Հուլիս, 2026 10:16