Թալին-Մաստարա ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից

Դեկտեմբերի 1-ին, ժամը 16:16-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թալին-Մաստարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից․ առկա է գազի արտահոսք։
ԱԻՆ-ը նշում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Մ․) դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել։
Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և փակել գազի գալոնի փականը։
02 Դեկտեմբեր, 2021 02:45
709
Թալին-Մաստարա ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը
30 Օգոստոս, 2020 14:04
Երևան-Գյումրի ճանապարհին ZIL մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել
23 Մարտ, 2025 19:30
Մարգարա-Վանաձոր ճանապարհին ավտոբուս է այրվել
29 Դեկտեմբեր, 2024 10:32
Քարաթափում Ծովագյուղ-Դիլիջան ավտոճանապարհին
26 Մայիս, 2024 13:50