Հայաստանում 2021 թվականին նկատվում է սուր շնչառական վարակների բարձր ակտիվություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՎԿԱԿ-ի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:2020-ին, սակայն բոլոր վարակիչ հիվանդությունների առումով Հայաստանում կտրուկ նվազում է եղել, այդ թվում՝ սուր շնչառական վարակների մասով:

«Բայց այս տարի իրավիճակը բավականին բարդ է: Դա ենթադրում է, որ պետք է ավելի ակտիվ աշխատենք տանենք բնակչության հետ, որպեսզի պատվաստվեն գրիպի դեմ»,-ասաց Աբովյանը:

Մասնագետը նշեց, որ դպրոցական ու նախադպրոցական կազմակերպություններում ամենօրյա բացակայությունների մոնիթորինգ է իրականացնում.

«Երեկվա դրությամբ հիմնականում բացակայությունները պայմանավորված են սուր շնչառական վարակներով, կորոնավիրուսի դեպքեր դպրոցներում չկան»:

Աբովյանի խոսքով՝ մանկական հոսպիտալները ծանրաբեռնված են հիվանդ երեխաներով: Լինում են նաև դեպքեր, երբ պացիենտի մոտ հաստատվում է և գրիպ, և կորոնավիրուս:

2020-2021 թվականների սեզոնի ընթացքում Հայաստանում արձանագրվել է 76 գրիպի դեպք: Այս տարի շրջանառվում է գրիպի A տեսակը:

1448