Մայիսի 28-ից հունիսի 5-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի ազգային հավաքականից տղամարդկանց պայքարում մասնակցում էին Ռաֆիկ Հարությունյանը (Գյումրի), Կարեն Մարգարյանը (էջմիածին, երկուսն էլ ՝ 81 կգ), Անդրանիկ Կարապետյանը, Վարդան Մանուկյանը (երկուսն էլ՝   Էջմիածին, 89 կգ),   Արա Աղանյանը (Գյումրի), Դավիթ Հովհաննիսյանը (Էջմիածին, երկուսն էլ՝ 96 կգ), Սամվել Գասպարյանը (Գյումրի, 102 կգ), Արսեն Մարտիրոսյանը  (Էջմիածին, 109 կգ),  Վարազդատ Լալայանը, Գոռ Մինասյանը (երկուսն էլ՝  Գյումրի, + 109 կգ)։ 

Իսկ կանանց հավաքականից՝ Իզաբելա Յայլյանը (Երևան , 55 կգ), Տաթև Հակոբյանը (Երևան, 76 կգ) և Հռիփսիմե Խուրշուդյանը (Քասախ, 87 կգ): 

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Տիրանայում նվաճել է երկամարտի 7 մեդալ, որից՝ 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե։

Հայաստանի հավաքականի համար ոսկե մեդալներ են նվաճել 81 կգ և 96 կգ քաշային ծանրորդները։ 

81 կգ քաշային Ռաֆայել Հարությունյանը երկամարտի  354 կգ արդյունքով (160+194)։

96 կգ քաշային Դավիթ Հովհաննիսյանը երկամարտի 377 կգ արդյունքով (171+206)

Արծաթե մեդալներ են նվաճել 96 կգ, 102 կգ և +109 կգ քաշային ծանրորդները։ 

96 կգ քաշային Արա Աղանյանը երկամարտում գրանցել է 375 կգ արդյունք (170+205)

102 կգ Սամվել Գասպարյանը՝ 390 կգ արդյունք (172+214)

+109 կգ Վարազդատ Լալայանը՝ 451 կգ արդյունքով 210+236 նվաճել է գերծանր քաշայինների արծաթե մեդալը՝ զիջելով Եվրոպայի վեցակի չեմպիոն Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Տալախաձեին։ 

Բրոնզե մեդալներն էլ իրենց հերթին Հայաստան են բերում 109 կգ և գերծանր քաշային ծանրորդները։

109 կգ Արսեն Մարտիրոսյանը երկամարտի 371 կգ արդյունքով (170+201)

Գերծանր քաշային Գոռ Մինասյանը՝ 446 կգ արդյունքով (210+236)

Փաշիկ Ալավերդյանի գլխավորած Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը:

Հայաստանի կանանց հավաքականում ընդգրկված երեք մարզուհիները՝ Իզաբելլա Յալյանը, Տաթև Հակոբյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը, անմասն են մնացել մեդալներից: Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից Իզաբելլա Յալյանը 5-րդ տեղն է զբաղեցրել՝ երկամարտի 197 կգ արդյունքով (90+107): Հռիփսիմե Խուրշուդյանը, 6 տարվա դադարից հետո վերադառնալով մրցահարթակ, դարձյալ 5-րդ տեղն է գրավել՝ երկամարտում ցույց տալով 227 կգ արդյունք (105+122): Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Տաթև Հակոբյանը (76 կգ), երկամարտում ձախողվել է։

 

2145