
Հունիսի 12-ին Երևանի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում տեղի ունեցավ ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի մինչև 21 տարեկանների Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։ Հայաստանի հավաքականը 0։2 հաշվով զիջեց Ուկրաինայի ընտրանուն։
Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հետխաղային մամուլի ասուլիսին կիսվել է տպավորություններով և նշել լավ խաղ ցուցադրած մի քանի ֆուտբոլիստների։
Խաղի մասին տպավորությունը։ Խաղի երկրորդ կեսից կոնցենտրացիայից ընկավ թիմը
«Մեր լավագույն խաղն է։ Հաշվի առնելով Ուկրաինայի ուժը, թիմի որակը։ Մեր կողմից ստեղծվել են բազմաթիվ գոլային պահեր, որոնք չեն եղել նախկինում։ Բայց դե ֆուտբոլը գոլով է և պետք է դու խփես, որպեսզի կարողանաս խաղի թելը վերցնես քո ձեռքը»,- ասել է Նազարյանը։
Ընդհանուր առմամբ կոնցենտրացիայի պակաս չեմ տեսել, նշեց մարզիչը։
Մարզիչը Հայաստան-Ուկրաինա խաղը որակեց որպես լավագույն խաղ։
Արդյունքները շատ վատ են և ձախողված, բայց ես գոհ ու հպարտ եմ, որ այս ֆուտբոլիստները շատ լավ են խաղում։
«Նարեկ Ալավերդյանը երեք վնասվածք ստացավ։ Սամսոնյան Վոլոդյան դեղին քարտի պատճառով բաց թողեց խաղը։ Ստիպված Միքայել Միրզոյանին օգտագործեցի և՛ կենտրոնական կիսապաշտպան, և՛ կենտրոնական հարձակվող։ Ունիվերսալ ֆուտբոլիստ է»,- ասել է մարզիչը։
Կային ֆուտբոլիստներ, որ փայլուն խաղացին, այդ թվում էր Ժիրայր Շաղոյանը։
Միավորների քանակով ձախողված է, բայց հաշվի առնելով՝ ինչ խաղեր են խաղացել և 3-ից 4 խաղ բարձր մակարդակով են խաղացել։
Մանրամասները՝ տեսանյութում։