Հայտնի են 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունող քաղաքները

Հայտնի են դարձել ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության քաղաքները: ՖԻՖԱ-ն ներկայացրել է այդ քաղաքները:
ԱՄՆ-ում խաղերը կկայանան Ատլանտայում, Բոստոնում, Դալասում, Հյուսթոնում, Կանզաս Սիթիում, Սան Ֆրանցիսկոյում, Լոս Անջելեսում, Մայամիում, Նյու Յորք-Նյու Ջերսիում, Ֆիլադելֆիայում և Սիեթլում։Մեքսիկայում` Մեխիկոյում, Գվադալախարայում ու Մոնտերեյում։ Իսկ Կանադայում մունդիալի քաղաքները կլինեն Տորոնտոն ու Վանկուվերը։
Ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնությունը կանցկացվի ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում: Առաջին անգամ եզրափակիչ մրցաշարին կմասնակցի 48 հավաքական։
17 Հունիս, 2022 14:58
2270