Վաշինգտոնն աջակցում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունները կարգավորելու Շառլ Միշելի ջանքերին

Վաշինգտոնն աջակցում է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավմանը։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը։
«Ներկայումս ընթանում է խաղաղ գործընթաց՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ, եւ ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է դրան»,- ասել է նա ճեպազրույցում՝ հավելելով, որ Վաշինգտոնն այս հարցով մշտական կապի մեջ է Հայաստանի, Ադրբեջանի եւ Եվրամիության հետ։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն աջակցում է «Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների բարելավմանը, տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների բացմանը, բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը եւ տարածաշրջանի ողջ բնակչության իրավունքների պաշտպանությանը»։
27 Սեպտեմբեր, 2022 19:50
939
«Շնորհավոր քո նոր տարին». նոր երգի պրեմիերա Մայքլ Քոթանջյանի կատարմամբ
25 Դեկտեմբեր, 2024 12:41
Շնորհավոր քո նոր տարին․Մայքլ Քոթանջյանի նոր երգը
22 Դեկտեմբեր, 2024 13:21
Մայքլ Քարփենթերը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Ջո Բայդենի նամակը
22 Հոկտեմբեր, 2024 23:27
Մայքլ Քարփենթերը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Ջո Բայդենի նամակը
22 Հոկտեմբեր, 2024 23:27
Բայդենը նամակ է հղել Իլհամ Ալիևին
21 Հոկտեմբեր, 2024 17:37