«Մի բան շատ կարևոր է իմանալ ու հիշել:

 

Քարոզչությունը չի լինում երբեք միագիծ:

 

Նույն կենտրոնից ղեկավարվող քարոզչությունը կարող է միաժամանակ կամ ըստ իրավիճակի տարածել առաջին հայացքից իրար լրիվ հակադիր թեզեր, բայց որոնք բոլորն էլ ուղղված են մեկ նպատակի:

 

Այսպես, միևնույն կենտրոնից վերջին օրերին միաժամանակ տարածվել և տարածվում են հետևյալ իրար հակասող լուրերը, թեզերը, տրամադրությունները.

 

1. Պատերազմն ուր որ է ավարտվելու է, հաստատ գիտենք ամսի էսինչին վերջանալու է, կամ՝ հրադադար է լինելու, հրադադար է պետք, բանակցություններ են պետք: Պահը օրհասական է, օր առաջ պետք է բանակցել:

 

Ընդ որում, եթե հրադադար հաստատվի, այս նույն քարոզչական կենտրոնը տարածելու է հակադիրը՝ «չթողին տղերքն առաջ գնան», բայց արդեն իր տրամադրության տակ եղած այլ ֆիգուրների շուրթերով:

 

2. Մյուս կողմից՝ խփեք դրանց նավտամուղներին, Բաքվին, Իսկանդերը հանեք, որքան կարելի է, կոտորվանք, վերացանք:

 

Իրականությունն այն է, որ մեր բանակը կարողանում է իր խնդիրը լուծել ճակատում՝ առանց այդ ծայրահեղ միջոցների: Իսկ դա շատերին ձեռ չի տալիս, որովհետև հարմար առիթ չի տալիս միջազգային միջամտության: Իսկ արտաիքն միջամտության լավագույն առիթը՝ պատերազմի էսկալացիան է՝ մինչև «խփենք նավտամուղին, հետո թուրքերը խփեն Երևանին, ատոմակայանին վտնագ» մակարդակ: Արտաիքն միջամտության իդեալական առիթ:

 

3. Սարսափում են այն մտքից իսկ, որ ասում ենք՝ քանի որ պատերազմի սուբյեկտն ավելի շատ Թուրքիան է, քան Ադրբեջանը, ուրեմն կարող է Թուրքիայի հետ էլ վերջում բանակցենք: Իհարկե այդ բանակցությունը դեռ տեսություն է, քանզի դեռ չկա անհրաժեշտ ռազմական արդյունքը: բայց միայն միտքը սարսափեցնում է քարոզչության տերերին: Ինչի՞: Որովհետև Հայաստանն ազատ է դառնում ինքնուրույն բանակցել ում հետ կուզի՝ հենվելով իր հաղթանակի վրա: Թուրքիայի հետ, Ռուսաստանի հետ, Իրանի հետ՝ բոլորի: Հայաստանը մի մակարդակ կարող է բարձրացնել իր անկախությունը:

 

4. Չզարմանաք, բայց նաև Գետաշենի գրավման լուրերն այս նույն կենտնորից էին տարածվում: Բոլոր թեմաներն իրենք պետք է վերահսկեն: Ե՛վ՝ պարտվողական, և՛՝ ուռա-հայրենասիրական: Միջանկյալ նպատակը՝ հոգեբանության վրա ազդելն է: Լուրը տարածվում է, հետո չի հաստատվում, ստեղծվում է հոգեբանական անկում: Բացի այդ՝ շեղում է բուն խնդրից՝ պաշտպանություն թշնամու հարձակումից: Իսկ ստրատեգիապես՝ եթե կնքվում է հրադադար, որին հենց իրենք էլ հիմա ձգտում են, ապա՝ «Գետաշենը գրավում եինք, չթողին» թեման պատրաստ է:

 

Կետերը կարելի է շարունակել....

 

Թեմաներն, ինչպես տեսնում եք իրար հակասող են, բայց նպատակը նույնն է՝ հայի արյամբ, քրտինոքով, մտքով, ոգով նվաճվող հաղթանակի քաղաքական հետևանքները չեզոքացնել, պղտորել, խլել մեր ձեռքից»:

Այս մասին գրում է Հրանտ Տեր-Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում:

 

11528