Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» 11 մետրանոցներով հաղթել է «Վալենսիային»:

Սաուդյան Արաբիայում կայացած հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1։1 հաշվով։ Մադրիդցիների կազմում 11 մետրանոց է իրացրել Կարիմ Բենզեման (39-րդ րոպե), իսկ «Վալենսիայի» դարպասը գրավել է Սամուել Լինոնը (46): Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ներկայիս գավաթակիրներն ավելի ուժեղ են գտնվել՝ 4:3:

Հունվարի 15-ին Սուպերգավաթի եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Բարսելոնա»-«Բետիս» խաղի հաղթողի հետ։

Անցած մրցաշրջանում Մադրիդը դարձավ ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն, իսկ երկրի գավաթը բաժին հասավ «Բետիսին»։

561