Մանդրիլը բավականին վառ գունավորում ունեցող պրիմատ է։  Բնակվում են խոնավ արևադարձային անտառներում։ Հանդիպում են արևմտյան Աֆրիկայի այնպիսի տարածքներում, ինչպիսիք են Կամերունի հարավային մասը, Գաբոնը, Կոնգո գետի ավազանը։ Բավականին խոշոր պրիմատներ են՝ արուներն ավելի խոշոր են և գունեղ։ Քայլելիս մանդրիլներն օգտագործում են բոլոր 4 վերջույթները, որոնք լավ զարգացած են։ Դրա շնորհիվ պրիմատը կարողանում է արագ վազել և հմտորեն մագլցել ծառերի վրա: 

Ամենակեր են և շատակեր։ Նրանց ամենօրյա կերակրացանկը ներառում է ինչպես բուսական կերեր՝ միրգ, բանջարեղեն և բույսեր, այնպես էլ կենդանական ծագման կերեր՝ թռչունների ձվեր, մանր թռչուններ, սողուններ, միջատներ և այլն։ Մանդրիլներն անազատ պայմաններում ապրում են բավականին երկար՝ 40–50 տարի, իսկ բնության մեջ փոքր ինչ կարճ։Մանդրիլների զուգավորման շրջանն ընդգրկում է հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը։ Տեսակը գրանցված է ԲՊՄՄ Կարմիր գրքում և ունի «Վտանգված» կարգավիճակ։ Եթե ձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցներն այս տեսակի պահպանման և վերարտադրության համար, ապա ըստ կենսաբանների, մանդրիլի պոպուլյացիան կայուն կլինի։ Պրիմատներն իրենց հիանալի են զգում անազատության մեջ, օրինակ՝ կենդանաբանական այգում։ Արագ են ընտելանում մարդուն: Երևանի կենդանաբանական այգում պահվում է երկու առանձնյակ, 20 տարեկան Մուրզիկը (արու) և 17 տարեկան Սիման (էգ)։ 

799