Սենեգալի կառավարությունը կիրակի ժամանակավորապես կասեցրել է բջջային հեռախոսներով հասանալիությունը համացանցին, քանի որ երկիրը ցնցվում է ոստիկանության և ընդդիմության առաջնորդ Ուսման Սոնկոյի կողմնակիցների միջև մի քանի օր շարունակվող մահացու բախումներից: Այս մասին գրել է ABC News-ը։ 

Աֆրիակական երկրի կապի, հեռահաղորդակցության ու թվային էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել է, որ «որոշ վայրերում հասարակական անկարգությունների համածիրում դիվերսիոն հաղորդագրությունների տարածման պատճառով» բջջային հեռախոսի համացանցային տվյալները որոշակի ժամանակահատվածներում կդադարեցվեն:

Հայտարարությունը հնչել է Արևմտյան Աֆրիկայի ողջ երկրում մի քանի օր շարունակվող մահացու բախումներից հետո: Զոհերի պաշտոնական թիվը պարզ չէ։ Կառավարությունն ասում է, որ զոհվել է 15 մարդ, այդ թվում՝ երկու ուժային, մինչդեռ ընդդիմությունը նշում է, որ զոհվել է 19 մարդ։

343