Վաշինգտոնում ավարտվել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը։

Ինչպես հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն Թվիթերի էջում, հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն անդրադարձել է չլուծված հարցերին, որոնց կարգավորումն առանցքային է տարածաշրջանում խաղաղության համար: Նա վերահաստատել է այդ ուղղությամբ աշխատելու Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդգծելով կողմերի պարտավորությունները։

968