Գյումրու ողբերգական վթարից մահացել է 23-ամյա Էդուարդ Քոլոյանը, նշանածը մահացել էր նույն օրը

Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին, 11 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հետևանքով մահացել է նաև 23-ամյա Էդուարդ Քոլոյանը, ում վիճակը գնահատվում էր ծանր, հայտնում է Mediahub.am-ը:
Էդուարդի նշանածը` 24-ամյա Ամալյա Մնացականյանը, մահացել էր նույն օրը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ի գիշերը Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, բախվել են «Volkswagen» մակնիշի ուղեւորափոխադրող միկրոավտոբուսը եւ «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, այդ թվում՝ միկրոավտոբուսի վարորդը եւ «Համշեն տուրի» զբոսավարը, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր: Վիրավորների թվում է նաեւ «ZIL»–ի վարորդը:
25 Օգոստոս, 2023 16:50
3380
Մահվան ելքով ՃՏՊ Գյումրիում. վրաերթի է ենթարկել Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցը
26 Հունիս, 2025 10:44
Գյումրի-Հայկավան ավտոճանապարհին բախվել են Audi, PAZ և GAZel մակնիշների ավտոմեքենաներ
09 Դեկտեմբեր, 2024 14:02
Գյումրիում երթուղայինը բախվել է ծառին. կան տուժածներ
27 Նոյեմբեր, 2024 16:33