Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ամերիկյան հետախուզական համայնքը կարծում է, որ Ռուսաստանը նախընտրում է ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի թեկնածությունը, իսկ Իրանը՝ ներկայիս փոխնախագահ Քամալա Հարիսին նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում։

Այս մասին օտարերկրյա լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Ազգային հետախուզության ամերիկյան տնօրենի գրասենյակի ներկայացուցիչը։

«Հետախուզական համայնքը շարունակում է հավատալ, որ Ռուսաստանը հավանություն է տալիս նախկին նախագահին, իսկ Իրանը աջակցում է փոխնախագահին։ Մենք նաև շարունակում ենք հավատալ, որ Չինաստանը չի ձգտում ազդել նախագահական ընտրությունների վրա։ Հետախուզական համայնքը նաև ընդգծում է, որ ամերիկյան ժողովրդավարությունը խարխլելու արտաքին ջանքերը չեն ավարտվի նոյեմբերի 5-ին: Նրանք կարծում են, որ օտարերկրյա դերակատարները կշարունակեն իրենց ջանքերը՝ կասկածի տակ դնելու ընտրությունների արդյունքների իրավացիությունը ընտրատեղամասերի փակվելուց հետո»,- ասել է հետախուզության պաշտոնյան:

407