Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Պնդումներ են հնչել այն մասին, որ ՀՀ-ում ապրող, աշխատող, բարիք ստեղծող, հավելյալ արժեք ստեղծող, հարկեր վճարող և ըստ այդմ իր ձևավորած իշխանություններից արդյունք պահանջող քաղաքացին հերոս է։ Ես կիսում եմ այս ձևակերպումը: Այս մասին այսօր ԱԺ-ում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման շրջանակում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մի ելույթի ականատես և ականջալուր եղա, ցանկանում եմ ասել՝ այո, այդ նույն ՀՀ քաղաքացին այսօր, 2018 թվականի ժողովրդավարական հեղափոխությունից հետո հստակ գիտի՝ որտեղ են ծախսվում իր վճարած հարկերը: Դա տեսնում է դպրոցների և մանկապարտեզների շինարարության մեջ, նա դա տեսնում է ճանապարհների շինարարության մեջ, նա դա տեսնում է իրենց հնարավորությունները իրացնող և ատեստավորվող ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման մեջ, թոշակառուների թոշակների բարձրացման մեջ և բազմաթիվ այլ ոլորտներում»,- ասաց նա:
Միրզոյանը անդրադարձավ 2025 թվականի պետական բյուջեին՝ նշելով. «Եթե հետևում եք մեր գործունեությանը՝ կարող եք ենթադրել, մեր բյուջետային ծրագրերից հիմնականը, օրինակ՝ ԱԳ ոլորտում, կառավարության քաղաքականության մշակումը և իրականացնումն է, և այս հոդվածի ներքո դուք կարող եք հասկանալ, պատկերացնել այն ամենը, ինչ ըստ էության մենք ամեն օր անում ենք մեր արտաքին քաղաքականությունում»:
ԱԳ նախարարը նշեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունը դա ՀՀ անվտանգության ապահովումն է, արտաքին քաղաքական ներդաշնակ, համերաշխ միջավայրի ստեղծումն է, տնտեսական կապերի աշխուժացումն է. առաջին հերթին տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման և լավացանն է ուղղված ՀՀ արտաքին քաղաքականությունը:
«Հենց այս մասին է վկայում մեր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը ենթադրում է տարածաշրջանում տարանցիկ տրանսպորտային ուղիների, հանգույցների ապաշրջափակում, վերակառուցում, եթե հարկ կա՝ նորերի կառուցում և այլն:
Միրզոյանը նաև խոսեց Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից, նշելով, որ այս տարի ստորագրվել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև երբևէ գոյություն ունեցած առաջին միջազգային իրավական պայմանագիրը՝ սահմանազատման պայմանագիրը: Խաղաղության պայմանագրում դեռևս մնացել են 1-2 ձևակերպումներ, հոդվածներ, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են ավելի ինտենսիվ, ավելի կառուցողական մթնոլորտում, քան նախորդ շրջանում:
«Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել, որ իսկապես շատ մոտ ենք նրան, որ կունենանք վերջնական համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ»,– ասաց նա:
Միրզոյանը նշեց, որ Թուրքիայի հետ երկխոսությունը դինամիկ է:
Մանրամասները՝ տեսանյութում։