Արնաուտովիչը լքում է «Ինտերը»․ նա նաև նշել է՝ ով կլինի թիմի նոր մարզիչը

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Ինտերի» հարձակվող Մարկո Արնաուտովիչը հայտարարել է միլանյան ակումբից հեռանալու մասին:
Ավստրիացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Ինտերի» հետ լրանում է 2025 թվականի հունիսի 30-ին։
«Իմ ժամանակը «Ինտերում» ավարտվել է: Ես այլևս այնտեղ չեմ լինի: Մաղթում եմ Կիվուին հաջողություն և հավատում եմ, որ թիմը կարող է չեմպիոն դառնալ հաջորդ մրցաշրջանում»,-Արնաուտովիչի խոսքերն է մեջբերում FCInterNews-ը։
Արնաուտովիչը «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2023 թվականից: Անցյալ մրցաշրջանում նա Սերիա Ա-ում անցկացրել է 18 հանդիպում՝ խփելով չորս գոլ և կատարելով երկու գոլային փոխանցում:
09 Հունիս, 2025 11:19
257
ՊՍԺ-ն 5-0 հաշվով հաղթել է «Ինտեր»-ին՝ պատմության մեջ առաջին անգամ դառնալով Չեմպիոնների լիգայի գավաթակիր
01 Հունիս, 2025 11:54
«Ինտերը» «Բարսելոնայի» դեմ խաղում ռեկորդային եկամուտ է ունեցել
09 Մայիս, 2025 20:15
Մխիթարյանը թույլ չի տվել՝ կրքերը թեժանան․ միջադեպ «Ինտեր»-«Բավարիա» խաղի ավարտին
18 Ապրիլ, 2025 17:38