Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը թիրախավորել էր Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիին, նրա դեմ մահափորձը վերջերս է կանխվել, Araratnews.am-ի փոխանցմամբ ասել է արտգործնախարարի խորհրդական Մոհամմադ Հոսեյն Ռանջբարանը X-ում։

«Եթե հայրենիքի անհայտ զինվորների (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները) կողմից ձեռնարկված անվտանգության միջոցառումները չլինեին, հնարավոր է, որ մի քանի օր առաջ Թեհրանում նրա դեմ Իսրայելի կողմից խոշոր դավադրություն իրականացվեր։ Բայց, փառք Ալլահին, այն ձախողվեց», - ասել է նա։

Ռանջբարանի խոսքով՝ Արաղչին «ծարավ է շահադատի» (նահատակության), ինչպես «իր կուռքը»՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանին, որը սպանվել է 2020 թվականին Իրաքում ԱՄՆ-ի հարվածի ժամանակ։

 

256