Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի օրը հայտարարել է, որ իր երկիրը համաձայնել է Իրանի հետ հրադադարին, հաղորդում է Associated Press-ը։

Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը հասել է իր նպատակներին Իրանի վրա հարվածներով, այդ թվում՝ «միջուկային և բալիստիկ հրթիռների ոլորտում կրկնակի, անմիջական գոյության սպառնալիքի վերացմանը»։ Նա նաև նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը ռազմական գործողությունների ընթացքում «լիակատար վերահսկողություն է հաստատել Թեհրանի երկնքի նկատմամբ»։
Միևնույն ժամանակ, վարչապետը զգուշացրել է, որ Իսրայելը «կոշտ կարձագանքի հրադադարի ցանկացած խախտման»։

Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ նշվում է, որ «Իսրայելը շնորհակալություն է հայտնում նախագահ Թրամփին և Միացյալ Նահանգներին պաշտպանությանը ցուցաբերած աջակցության և իրանական միջուկային սպառնալիքի վերացմանը մասնակցության համար»։

 

79