«Բարսելոնայի» հոլանդացի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը դժգոհել է հանդիպումների քանակից՝ զգուշացնելով, որ դրանց հետեւանքով կմեծանան խաղացողների վնասվածքների թիվը։

«Երեք մրցաշարերում հանդես եկող առաջատար ակումբների համար հանդիպումների քանակը դարձել է խնդիր։ Համավարակի պայմաններում այդ խնդիրն ավելի է սրվում։

Վերջին 12 խաղից 11-ը մեկ անցկացրել ենք դրսում։ 21։00-ին սկսվում է հանդիպումը, իսկ առավոտյան 3-ին պետք է վերադառնանք տուն։ Այսքան հանդիպումները սպանում են ֆուտբոլիստներին։

Լա Լիգան ու ՈւԵՖԱ-ն պետք է վերջապես մտածեն հանդիպումների քանակի մասին եւ լուծում գտնեն։ Այսպես հնարավոր չէ։ Այս ամենի հետեւանքը վնասվածքների քանակի աճն է»,- Կումանի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Բարսելոնան» փետրվարի 7-ին կհյուրընկալվի «Բետիսին»։ Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

 

Աղբյուր՝ sport.news.am

490