Բաքուն հավանության է արժանացրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցով եռակողմ հանձնախումբ ստեղծելու՝ Մոսկվայի առաջարկը: Ադրբեջանական կողմը պատրաստ է Երևանի հետ կառուցողական աշխատանքին՝ հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը՝ փոխանցում է РИА Новости-ն:

Պաշտոնյան ելույթ է ունեցել Մինսկում կայացած ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների նիստին:

«Ադրբեջանը սկսել է իր սահմանամերձ ենթակառուցվածքների որոշման գործընթացը և պատրաստ է կառուցողական կերպով լուծել Հայաստանի հետ սահմանագծերի հարցը: Այս առնչությամբ Ադրբեջանը հավանության է արժանացրել հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման հարցով եռակողմ հանձնախումբ ստեղծելու ռուսական կողմի առաջարկը: Սահմանագծերի որոշումը տեխնիկական գործընթաց է, որը պետք է հիմնված լինի միջազգային իրավական լուրջ հիմքի վրա»,-հայտարարել է Ասադովը:

Աղբյուրը՝ 1lurer.am

12604