Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն ներողություն է խնդրել Շվեյցարիայի հավաքականի դեմ Եվրոպայի առաջնության խաղում բաց թողած 11 մետրանոցի համար:

Ֆրանսիայի հավաքականը երկուշաբթի օրը Բուխարեստում ՈՒԵՖԱ-ի ԵՎՐՈ-2020-ի 1/8 եզրափակչում զիջեց շվեյցարացիներին 3-3 հաշվով (4-5 մետրանոցներ): Մբապպեն չիրականացրեց վճռական 11 մետրանոցը:

«Այս էջը շրջելը շատ դժվար է։ Մեծ տխրություն է այս պարտությունից հետո, մենք չկարողացանք հասնել մեր նպատակին: Ես ներողություն եմ խնդրում այս տույժի համար: Ես ցանկանում էի օգնել թիմին, բայց չկարողացա»,- գրել է Մբապպեն Instagram-ի իր էջում:

«Գիտեմ, որ երկրպագուները հիասթափված են, բայց ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր աջակցության և միշտ մեզ հավատալու համար: Ամենակարեւորը է՛լ ավելի ուժեղանալն է։ Շնորհավորանքներ ու հաջողություն Շվեյցարիայի հավաքականին»,- հավելել է նա:

5674