
Հայտնի են ռուս զբոսաշրջիկների աշնանային արձակուրդների համար նախընտրելի ուղղությունները։ Փորձագետները վերլուծել են ավիաթռիչքների որոնողական հարցումները եւ պարզել, թե որտեղ են ռուսաստանցիները պատրաստվում հանգստանալ այս աշնանը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են OneTwoTrip ծառայության մամուլի ծառայությունից:
Ինչ վերաբերում է արտասահման ճանապարհորդություններին, վարկանիշի առաջատար դիրքը զբաղեցնում է Թուրքիան: Երկրորդ տեղում Հայաստանն է, իսկ երրորդում՝ Եգիպտոսը։ Բացի այդ, ըստ ծառայության, ռուսները հաճախ են փնտրում տոմսեր դեպի Ուզբեկստան, Հունգարիա եւ Կիպրոս:
Հ․Գ․ Այսպիսով, Հայաստանը դասվել է այնպիսի զբոսաշրջային ուղղությունների շարքում, ինչպիսիք են Թուրքիան եւ Եգիպտոսը եւ բացի այդ՝ նաեւ շրջանցել է Եգիպտոսին։ Զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսության գերակա ճյուղերից է: Վերջին 10 տարում այս ոլորտում կատարվող բարեփոխումներն ու իրականացվող ներդրումները ձեւավորել են որոշակի ենթակառուցվածք: Մարտին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտնել էր, որ 2021 թվականին զբոսաշրջիկների 319% աճ է ակնկալվում։
Այսօր Երեւանի փողոցներում գրեթե ամեն քայլափոխի հանդիպում ենք զբոսաշրջիկների, որոնք հիմնականում ռուսներ եւ սփյուռքահայեր են։
Մարիամ Գեւորգյան