Այսօր կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի հերթական նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում կան արձանագրված հազարավոր թափուր աշխատատեղեր։

«Շինարարության ոլորտում մենք նույնպես ունենք պրոբլեմ։ Ամենահաճախ ահազանգը բիզնես ոլորտից ստացվող աշխատուժի խնդիրն է։ Սկսած շինարարության ոլորտից եւ ավարտած բարձր տեխնոլոգիաների ոլորտով, ամենուր մենք աշխատատեղերի խնդիր ունենք։ Այս հարցը մենք պետք է ունենանք մեր աչքի առաջ եւ զբաղվենք այդ խնդիրների լուծմամբ»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ կառավարությունը մոտ է խոշորացման գործընթացի ավարտին եւ մյուս տարվա սուբվենցիոն ծրագրերի մեջ պետք է հատուկ ուշադրության կենտրոնում պահել փոքր համայնքները, որտեղ տարիների ընթացքում համայնքի բյուջեի փոքր լինելու հանգամանքի բերումով աշխատանքներ չեն իրականացվել։ 

2510