Ֆերնանդու Սանտուշը հայտարարել է, որ կհեռանա Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից, եթե չկարողանա թիմին փլեյ-օֆֆով դուրս բերել 2022 թվականի աշխարհի առաջնություն։

Կիրակի օրը պորտուգալացիները սեփական հարկի տակ ընդունելով սերբերին՝ պարտություն կրեցին 1։2 հաշվով։ Պորտուգալիայի հավաքականը չկարողացավ նվաճել ուղիղ ուղեգիր դեպի Կատար։ Այժմ Պորտուգալիայի հավաքականը փլեյ-օֆֆի միջոցով կպայքարի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար։

«2014 թվականից ի վեր, երբ ես միացա Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիային, մենք միշտ քննարկել և վերլուծել ենք ամեն ինչ: Մենք միշտ, ցանկացած պարագայում, բանակցել ենք։ Ֆեդերացիան շատ պահանջկոտ է իմ նկատմամբ, իսկ ես շատ պահանջկոտ եմ իմ նկատմամբ։ Երեկ մենք խոսեցինք ներկայիս իրավիճակի մասին և հասկացանք, որ ես այն մարդն եմ, ով պետք է շարունակի աշխատել թիմի հետ ընտրական փուլում, որպեսզի այն հասցնի աշխարհի առաջնությանը»,- Սանտուշի խոսքերը մեջբերում է Record-ը։ 

«Մենք չենք խոսել իմ հեռանալու մասին (գլխավոր մարզչի պաշտոնից)։ Այնուամենայնիվ, ես նույնիսկ չէի մտածել դրա մասին: 2014 թվականին ես խոստացել եմ, որ երբ չկարողանամ հասնել իմ նպատակին, կհեռանամ։ Մենք դեռ ոչ մի մրցաշար բաց չենք թողել։ Մենք միշտ նպատակներ ենք դրել և հասել դրանց։ Ի՞նչ կլինի, եթե Պորտուգալիան չհասնի աշխարհի առաջնություն։ Դա տեղի չի ունենա։ Բայց եթե նույնիսկ դա տեղի ունենա, ես կհեռանամ»,- հավելել է Սանտոսը։

Հիշեցնենք, որ Սանտուշը Պորտուգալիայի հավաքականը գլխավորում է 2014 թվականից։ Նրա գլխավորությամբ պորտուգալացին պատմության մեջ առաջին անգամ 2016 թվականին դարձավ Եվրոպայի չեմպիոն։

640