Մարդու իրավունքների լիազոր Տատյանա Մոսկալկովան հաստատել Է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել 86-ը 86-ով ձեւաչափով: «Հաստատում եմ, որ 86-ը 86-ով ձեւաչափով փոխանակությունը կայացել Է»,-նա հայտնել Է ՌԻԱ Նովոստիին: Ցուցակում նաեւ ներառվել են «Ռոսատոմ»-ի աշխատակիցները, սակայն հետագայում ուկրաինական կողմը նրանց բացառել Է:

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով՝ գերիների թվում եղել են եւս ավելի քան տասը ռուսաստանցի նավաստիներ, սակայն նրանց դեռ վերադառնալու հնարավորություն չեն տալիս: Բացի այդ, Մոսկվան աշխատում Է 90 հեռավար վարորդների վերադարձման ուղղությամբ: Նախօրյակին պաշտպանության նախարարությունը Մարիուպոլում գտնվող ուկրաինացի զինվորականներին, ազգայնականներին եւ օտարերկրյա վարձկաններին առաջարկել Է՝ դադարեցնել դիմակայությունը եւ քաղաքից հատուկ միջանցքով դուրս գալ Կիեւի կողմից վերահսկվող Զապորոժիեի կողմը:

308