Սուրմալուից առայժմ Երևանի հիվանդանոցներ է տեղափոխվել 11 տուժած. Շտապօգնություն
Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ժամը 14։25-ի դրությամբ «Շտապօգնություն» ծառայության մեքենաներով մայրաքաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել 11 տուժածներ։ Այս մասին Արմենպրեսին հայտնեց «Շտապօգնություն ծառայություն» ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։
Տվյալներն անընդհատ փոխվում են։ Հնարավոր է, որ բացի Շտապօգնության մեքենաներից, քաղաքացիները ևս տուժածներին հիվանդանոցներ տեղափոխած լինեն։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետներն ու փրկարարները տեղում են և փորձում են փլատակների տակից դուրս բերել վիրավորներին։ Զոհերի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա։
14 Օգոստոս, 2022 18:58
976
Դամասկոսում պայթյուններ են տեղի ունեցել Մակրոնի հյուրանոցի անվտանգության գոտուց դուրս
07 Հուլիս, 2026 13:13
Պայթյուն՝ Վանաձորի գազալցակայաններից մեկի պահեստային մասում. նախնական տվյալներով՝ կա մեկ տուժած
03 Հուլիս, 2026 18:23
Գյումրիի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ
28 Հունիս, 2026 17:59