Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ Գագիկ Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, թե իբրև մետրոյում Աշոտ Փաշինյանին ապտակել են, ինչից հետո ապտակող քաղաքացուն իրավապահները տարել են անհայտ ուղղությամբ։
Ինչից հետո Գագիկ Ասատրյանի տարածած ապատեղեկատվությանն անդրադարձել էր Ռուբեն Մելիքյանն ու հավելել, որ պետք չէ իբրև թե Աշոտ Փաշինյանին ապտակած քաղաքացուն միայնակ թողնել՝ այսպիսով տարածելով կեղծ տեղեկատվությունը։
MediaNews-ի հավաստի տեղեկություններով, Աշոտ Փաշինյանի հետ Երևանի մետրոպոլիտենում որևէ միջադեպ չի գրանցվել, ավելին՝ ոստիկանության մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ոչ մի նման միջադեպի մասին ահազանգ չի ստացվել։
Իսկ ավելի ուշ նույն Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հերքել է իր իսկ տարածած ապատեղեկատվությունը։
Աշոտ Փաշինյանին ապտակելու մասին կեղծ լուրերի հրապարակումները՝ ստորև։