Հունվարից բնակարանների վարձատուները հարկերից խուսափելու դեպքում կտուգանվեն․ օրինագիծ

Հայաստանում 2024 թվականի հունվարից բնակարանների ստվերային հանձնման համար ստիպված կլինեն տուգանք վճարել:
Պատասխանատվություն է սահմանվում այն դեպքերի համար, երբ օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում կհայտնաբերվեն այնպիսի դեպքեր, երբ գույքը հանձնվում է վարձակալության, կամ պետական գրանցում չի ստացել այդ վարձակալության գործարքը, կամ նախապես հարկային մարմին հայտարարություն չի ներկայացվել ֆիզիկական անձի կողմից վարձակալության գործարքի առկայության վերաբերյալ,- այսօր ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը ներակայացրել է Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները:
Թամազյանը նկատում է` վարձակալության շուկան բավականին ակտիվ է, ինչը նա պայմանավորեց օտարերկրյա քաղաքացիների ՀՀ-ում երկարաժամկետ բնակությամբ: ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով, սակայն, առկա ցուցանիշներն այնքան էլ չեն վկայում, որ վարձատու ֆիզիկական անձինք հայտարարագրում են եկամուտները:
«Օր.` 2021թ.-ին տարեկան հայտարարագիր ներկայացրած վարձակալության գծով եկամուտ հայտարարագրած քաղաքացիների քանակը 4150 է, իսկ 2022.թ-ին գրեթե նույն քանակը՝ 4185, իսկ ինչպես հայտնի է՝ 2022թ.-ին բավականին մեծ վարձակալների տեմպ է եղել»,- նշել է Թամազյանը:
Օրինագծի համաձայն՝ ստվերային վարձակալության համար պետք է տուգանք վճարել բնակարանների կադաստրային արժեքի 5 տոկոսի չափով։ Սակայն խոսքը չի կարող լինել 500 հազար դրամից ավելի գումարի մասին։ Ընդ որում, կրկնակի խախտման դեպքում տուգանքը կարող է ավելանալ մինչեւ 10% (ոչ ավելի, քան 1 մլն դրամ)։
Համեմատաբար կարճատեւ քննարկումից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացավ խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը:
27 Սեպտեմբեր, 2023 18:12
2829
Կառավարությունն առանձին գյուղատնտեսական ապրանքների ներմուծման քվոտա սահմանեց
07 Նոյեմբեր, 2024 16:15
2024 թ.-ի առաջին կիսամյակում 900.4 միլիարդ դրամ. ՊԵԿ-ը հրապարակել է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների անունները
26 Հուլիս, 2024 14:35
Որքան է կազմել Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը հունիսին
26 Հուլիս, 2024 13:58
Տեղեկատվություն պետությանը վերադարձված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ
01 Մայիս, 2025 12:17
Հայտարարվել է Նալբանդյան 28 (Հանրապետության հրապարակ) հասցեում գտնվող շենքի լավագույն և արդյունավետ օգտագործման վերլուծության խորհրդատվական ծառայության ձեռքբերման մրցույթ
25 Ապրիլ, 2025 13:47
Երևանում և Կոտայքի մարզում գտնվող ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքերն ամրացվել են Պետգույքի կառավարման կոմիտեին
10 Ապրիլ, 2025 17:22