Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Երևանի «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը նոր համասեփականատեր ունի։ Այս մասին հայտնում է «Ալաշկերտ» ակումբի մամուլի ծառայությունը:

«Անտոն Զինգարևիչն ու Բագրատ Նավոյանը ստորագրել են պայմանագիր, ըստ որի նրանք կհանդիսանան «Ալաշկերտ» ՖԱ-ի համասեփականատերեր։ 

Կողմերը համատեղ սկսում են նոր ճանապարհ։ Գործակցության նպատակն է «Ալաշկերտ» ՖԱ-ն դարձնել հզոր ու մարտունակ ակումբ։ Նախորդ մրցաշրջանում «Վան»-ում սկսված նախագիծը կշարունակվի «Ալաշկերտ»-ում։ «Վան»-ի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների ամբողջ կազմը կպաշտպանեն «Ալաշկերտ»-ի գույները։ Հունիսի 20-ից թիմը կսկսի նախապատրաստությունը նոր մրցաշրջանին։

«Ալաշկերտ»-ի փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի Տիգրան Մկրտչյանը»,- ասված է հաղորդագրության մեջ: 

95